Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել առ այն, որ լեգենդար ֆուտբոլիստ, չեմպիոն «Արարատի» պաշտպան Սուրեն Մարտիրոսյանի 70 տարեկան հասակում մահացել է:
«Սուրեն Մարտիրոսյանը մեծ դեր խաղաց 70-ականների հայկական ֆուտբոլում, իր գեղեցիկ խաղով ուրախություն բերեց աշխարհասփյուռ հայությանը: 2019 թվականի հունիսին նա արժանացավ ՀՖՖ Ոսկե մեդալի՝ հայկական ֆուտբոլում մեծ ներդրման համար», — ասված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խոր ցավակցություն է հայտնել Սուրեն Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին:
Թողնել պատասխան