ՄԱԿ-ի դատարանի լսումները Հայաստան VS Ադրբեջան գործով օրը նշանակվել է

flags3

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը կանցկացնի լսումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ վարույթների մասին։Այդ մասին հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը:

«Հոկտեմբերի 14-15-ը լսումները կվերաբերեն Հայաստանի ներկայացրած ժամանակավոր միջանկյալ միջոցների ներդրման պահանջին, իսկ հոկտեմբերի 18-19-ը՝ Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին»-, նշվում է հաղորդագրության մեջ:

Համավարակի հետ կապված՝ հանդիպումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով: Որոշ դատավորներ անձամբ կմասնակցեն նիստերին, իսկ մյուսները կմիանան տեսակապի միջոցով: Կողմերի ներկայացուցիչները նույնպես կկարողանան լսումներին մասնակցել անձամբ կամ տեսաուղերձով:

Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատական գործընթացներ է սկսել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: Հայցը պարունակում է ռասայական խտրականության մեղադրանքներ Ադրբեջանի դեմ, որը շարունակվել է տասնամյակներ շարունակ և վառ արտահայտվել է 2020 թվականի աշնանը տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել սեպտեմբերի 24 -ին:

Դիտումների քանակը: 4502
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին