Մակրոնը և Ալիևը պայմանավորվել են համագործակցել՝ ի շահ տարածաշրջանային կայունության

Mak_al

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են համագործակցել՝ ի շահ տարածաշրջանային կայունության: Այս մասին նշված է երկու գործիչների հեռախոսազրույցների արդյունքների վերաբերյալ Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:

«Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը պայմանավորվել են համագործակցել հանուն տարածաշրջանում կայունության ամրապնդման՝ հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցության վրա»,- նշված է ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրությունում:

Զրույցի ժամանակ Է. Մակրոնն անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածության վերաբերյալ: Նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և եռակողմ համաձայնության շուրջ առկա բարդությունները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել:

Ֆրանսիայի և Ադրբեջանի ղեկավարները կարևորել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը տարածաշրջանային կայունության ապահովման հարցում:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հաստատել է Փարիզի հանձնառությունը՝ հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք ապաէսկալացիայի:

Դիտումների քանակը: 4438
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին