Ալիևն Ադրբեջանը բաժանել է տնտեսական շրջանների․ «ընդգրկվել» է նաև Ստեփանակերտը

Լեռնային_Ղարաբաղի_Հանրապետությունը_Հարավային_Կովկասում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա ստորագրած հրամանագրի համաձայն երկիրը բաժանվել է տնտեսական շրջանների։ Դրանց կազմում են նաև Արցախի այն տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ: Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։

Ադրբեջանի նոր բաժանումը, ըստ աղբյուրի, կապված է «նշված տարածքների հավասար զարգացման ապահովման հետ՝ դրանց հարուստ տնտեսական ներուժի, բնական ռեսուրսների և զբոսաշրջային լայն հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ»:

Նշենք, որ ընդամենը 14 շրջան է լինելու։

Մասնավորապես՝ այսպես կոչված Ղարաբաղյան տնտեսական շրջան են մտել Աղդամի (Ակնա), Շուշիի, Ֆիզուլիի (Վարանդա), Թարթառի, Խոջավենդի (Մարտունի), Խոջալուի (Իվանյան), Աղջաբեդի և Բարդինի շրջանները և նույնիսկ Ստեփանակերտ քաղաքը։

Այսպես կոչված արևելազանգեզուրյան շրջան են մտել Ջաբրայիլի (ԼՂՀ–ի Հադրութի շրջան), Քելբաջարի (Շահումյանի շրջանի մի մասը), Կուբաթլուի, Լաչինի և Զանգելանի շրջանները (Քաշաթաղի շրջան)։

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի տնտեսության մեջ վերահսկողության տակ անցած տարածքների վերաինտեգրումն ապահովելու համար պետք է հզորացվեն նաև Գյանջա-Ղազախ և Արանի տնտեսական շրջանները։

Դիտումների քանակը: 4416
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին