Բանկային վնասաբեր ծրագրերի գրոհները հայկական հատվածում թուլացել են

Հայկական օգտատերերի 0,4 տոկոսը 2021 թվականի առաջին եռամսյակում բախվել են իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Համանման ցուցանիշ է գրանցվել նաև Վրաստանում, իսկ Ադրբեջանում այն կազմել է 0,6 տոկոս։ Նման ցուցանիշներ է հայտնել «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ 2020-ի հունվար-մարտին համակարգիչների օգտատերերի 1,1 տոկոսը ենթարկվել է բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների՝ այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,9 տոկոս, իսկ Ադրբեջանում՝ 1,4 տոկոս։

«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին աշխարհում ամենաշատը նման գրոհների բախվել են Թուրքմենստանում (6,3 տոկոս), Տաջիկստանում (5,3 տոկոս) և Աֆղանստանում (4,8 տոկոս) գտնվող օգտատերերը։

2020-ի առաջին եռամսյակում հետ են մղվել աշխարհի 118 հազար 99 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 249 հազար 748:

«Կիբեռհանցագործները բանկային ռեկվիզիտներին հասանելիություն ստանալու և փող գողանալու համար օգտագործում են բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի իրենց ստեղծած կեղծ վեբ-էջերը, սպամ և ֆիշինգ, ինչպես նաև ստեղնաշարային լրտեսներ։ Նրանց հիմնական նպատակը տնային և կորպորատիվ համակարգիչներ բանկային տրոյական ծրագրեր ներբեռնելն է։ Դրանք բանկային քարտերի կամ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունն ուղարկում են չարագործներին»,- նշում են ընկերության փորձագետները հավելելով, որ «տրոյացիներից» լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100 տոկոսով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը, լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։

Դիտումների քանակը: 3961
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին