Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել. նա հրաժարվել է ցուցմունք տալ

arush-arushanyan-e1608492518895

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Առուշանյանը չէր ձերբակալվել, նա բերման էր ենթարկվել։ Նրան հարցաքննել են վկայի կարգավիճակով, սակայն փաստացի գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Այսինքն` հարցաքննել են կասկածի շրջանակներում»,–ասաց փաստաբանը։ Նա տեղեկացրեց, որ Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալ և հավելել, որ Առուշանյանը բերման է ենթարկվել ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։

Ալեքսանյանն իրավական մարմինների այս քայլը որակեց Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում։

Դեպքի առթիվ փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը, ով ահազանգել էր Առուշանյանի բերման ենթարկելու մասին գրել է.

«Համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել բացառապես ԿԸՀ համաձայնությամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հանդիսանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ապա ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է դիմել ԿԸՀ-ին, եթե Ա. Առուշանյանին քրեական հետապնդման ենթարկելու անհագուրդ նպատակ կա։

Օրինականության սկզբունքի հետ առնչություն չունեցող, շինծու և անհիմն գործողությունները, որոնք բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են, չեն կարող իրականացվել, եթե չկա ԿԸՀ որոշում»։

Դիտումների քանակը: 4193
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին