Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն չէ. Փաշինյան

Փաշինյան֊Պուտին

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ, բայց և ընդգծել է, որ հունիսի 24-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ այդ հարցը քննարկվել է, ինչից հետո 15 հայ գերիներ վերադարձան հայրենիք։

Իր հերթին Պուտինը շնորհավորել է Փաշինյանին նշելով, որ ընտրությունները ցույց տվեցին, որ վերջինս ունի ժողովրդի վստահությունը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ, արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի, առաջին հերթին, իհարկե, Հայաստանի և հայ ժողովրդի համար», — ասել է Պուտինը։ Նա պարզաբանել է, որ նկատի ունի, որ առաջ եկած  բարդ, սուր և զգայուն հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատելու հնարավորության ապահովման դեպքում:

Հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված Փաշինյանը նշեց, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակն Արցախում կայուն է։

«Սակայն ժամանակ առ ժամանակ ինչ–ինչ անհանգստանալու «առիթներ» են լինում։ Սակայն իրավիճակը կայուն չէ հայ-ադրբեջանկան սահմանին, այստեղ ևս վերջին 2 ամիսներին անհանգիստ է իրավիճակը»,–հավելել է Փաշինյանը։

Այսպիսով, կողմերի քննարկման օրակարգում ընդգրկված հայ-ռուսական ռազմավարական հարցերից բացի, կքննարկվեն նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

Դիտումների քանակը: 4185
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին