Մակրոնը և Էրդողանը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորումը

erdogan-macron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 2-ին՝ թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց, հանդիպում են ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության փոխանցմամբ կողմերը քննարկել են ինչպես թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Զրուցակիցները անդրադարձել են նաև Անկարայում թուրք-ֆրանսիական համաձայնագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին, որից հետո Էրդողանը նշել է Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններում երու երկրների առաջնորդների միջև հաստատված երկխոսության մեծ դերը՝ պնդելով, որ թուրք-ֆրանսիական համագործակցությունը շատ լուրջ ներուժ ունի:

«Մենք, որպես ՆԱՏՕ-ի երկու հզոր դաշնակից, կարող ենք կարևոր ներդրում ունենալ Եվրոպայից մինչև Կովկաս, Մերձավոր Արևելք ու Աֆրիկա ձգվող հսկայական աշխարհագրությունում անվտանգության, կայունության և խաղաղության ջանքերում: Մենք կարող ենք նաև համատեղ քայլեր ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են մեր երկրներին և մեր քաղաքացիների  կյանքի և գույքի  անվտանգությանը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները լարված էրն։ Երկու երկրների միջև «սառնությունը» ծագել էր ու աստիճանաբար ուժեղացել Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, ինչպես նաև Արցախում կոնֆլիկտային հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Դիտումների քանակը: 4416
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին