Մամիջանյանը նամակով կդիմի Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակին

Հայ գերիների հարցով ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պատրաստվում է դիմել Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակին։ Այդ մասին պատգամավորն իր ֆեյսբուքյան էջից հաղորդագրություն է տարածել։

«Տեղեկացնեմ, որ վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով»,– հայտնում է Մամիջանյանը` հավելելով, որ նամակի վերաբերյալ տեղեկացնելու է նաև ԱՊՀ-ի, ԵԽ-ի և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական Երևանի, մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Ադրբեջանում գերության մեջ են 38 անձ, որից 3 քաղաքացիական անձինք են: Սակայն ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի տվյալներով գերիների իրական թիվը 119 է։

Դիտումների քանակը: 4254
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին