33 մարզիկներին շնորհվեցին նոր մարզական կոչումներ

Ռաֆիկ Հովհաննիսյան

Այսօր մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում մարզական կոչումներ են շնորհվել։ Այդ մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։

Մարզիկներին հանձնելով նոր կոչումները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, մասնավորապես նշել է.

«Վստահ եմ՝ այսօր ձեզ համար շատ նվիրական օր է, քանի որ ձեր կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար ստանում եք մարզական կոչումներ: Պատվով կրե՛ք այն, բայց մի՛ մոռացեք, որ պետք է անպայման հասնել Սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը: Դրա համար պետք է շատ աշխատել և լավ արդյունքներ գրանցել: Ձեզ հաջողություններ եմ մաղթում»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ կոչմանն արժանացել է բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:

ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ մարզական կոչմանն արժանացել են սամբիստ Գրիգոր Բեկնազարյանը, հրաձիգներ Արուսյակ Գրիգորյանն ու Գոհար Հարությունյանը, գրեփլինգի ներկայացուցիչներ Ռազմիկ Միսակյանը և Արթուր Զաքարյանը, ինչպես նաև բռնցքամարտիկ Արման Դարչինյանը:

Սպորտի վարպետի մարզական կոչմանն էլ արժանացել են Մանե Պողոսյանը (սպորտային մարմնամարզություն), Աննա Մանթաշյանը (սպորտային մարմնամարզություն), Մարինա Գալստյանը (սեղանի թենիս), Մարիա Խաչատրյանը (սեղանի թենիս), Ռաֆիկ Հովհաննիսյանը (սեղանի թենիս), Գարեգին Գրիգորյանը (պաուերլիֆտինգ), Վահե Բուդաղյանը (պաուերլիֆտինգ), Կարեն Մարտիրոսյանը (պաուերլիֆտինգ), Ջիվան Հովհաննիսյանը (պաուերլիֆտինգ), Արմեն Խաչատրյանը (լող), Գագիկ Հայրապետյանը (լող), Ալեքսանդրա Ավագյանը (լող), Արթուր Շախպազյանը (բռնցքամարտ), Հակոբ Ուզունյանը (ֆուտզալ), Սարո Գալստյանը (ֆուտզալ), Գարեգին Մաշումյանը (ֆուտզալ), Համլետ Ադամյանը (բռնցքամարտ), Վլադիմիր Հարոյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Գևորգ Թադևոսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Միքայել Միքայելյանը (դահուկային սպորտ), Թադևոս Պողոսյանը (դահուկային սպորտ), Տիգրան Մանուկյանը (հրաձգություն), Անդրանիկ Ավետիսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Սերգեյ Սարգսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Նարեկ Հարությունյանը (ազատ ոճի ըմբշամարտ) և Մանվել Խնձրցյանը (ազատ ոճի ըմբշամարտ):

Դիտումների քանակը: 4219
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին