Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դեպքի մասին Shamshyan.com-ի փոխանցմամբ կրակոցները հնչել են Կապանի հատվածում և դեպքի վայր ժամանած տեղի ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ կրակոցների հետևանքով 1 պահեստազորային մահացել է, 1 հոգի էլ հրազենային վնասվածքներ է ստացել, ինչի մասին ՀՀ ՊՆ֊ն չի հաղորդել և նշել է միայն մահվան դեպքի մասին։
Թողնել պատասխան