Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյքում 1,5-0,5 հաշվով հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին և նվաճեց աշխարհի գավաթի 4-րդ շրջանի ուղեգիր: Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Մարտիրոսյանը և Մամեդյարովը մրցեցին թայ-բրեյքում, որտեղ արագ շախմատի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցուն: Արագ շախմատի երկրորդ պարտիան, որտեղ Մարտիրոսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, ավարտվեց ոչ-ոքի: Երկու պարտիաների ընդհանուր հաշվով Շախրիյար Մամեդյարովը դուրս մնաց հետագա պայքարից:
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցն աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանում խորվաթ Անտե Բրիչն է:
Հավելենք, որ Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։
Թողնել պատասխան