Երասխի դեպքերի առիթով ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել

l-aSmAcEqqWM

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է Երասխ-Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։

Դիտումների քանակը: 4497
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին