Մարտունիում 41-ամյա կին է ինքնահրկիզվել

FB_IMG_1616239177348

Մարտունի քաղաքի Մայիսի 9 փողոցի բնակարաններից մեկի տան բակում հայտնաբերվել է կնոջ դի՝ հրկիզված վիճակում: Այդ մասին հաղորդում է ԱՀ Ոստիկանությունը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Մարտունի քաղաքի բնակչուհի Գ.Ղ.-ն, ծնված 1980 թվականին, նախնական տվյալներով կատարել է ինքնասպանություն: Վերջինիս բնակարանում հայտնաբերվել է նաև գրություն: Գ.Ղ.-ն նախապես հայտնել է, որ իր կյանքին վերջ է տալիս անբուժելի հիվանդություն ունենալու պատճառով:

ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 4628
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին