Մասիսի “Սուրբ Գևորգ” եկեղեցում տեղի ունեցավ պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինակոչիկների օրհնության կարգ

50160271_2177810539137604_1845437019187052544_n

Հուվարի 20-ին Մասիսի “Սուրբ Գևորգ” եկեղեցում տեղի ունեցավ պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինակոչիկների օրհնության կարգ:

Սուրբ պատարագի արարաղությունից հետո Արարատի մարզի հոգևոր տեսուչ`  Տեր Գևորգ Եպիսկոպոս Սարոյանը օրհնեց զինակոչիկներին և նրանց հանձնեց օրհնված խաչեր:

“Մենք բանակ ենք ճանապարհում մեր զինվորներին և խնդրում, որ Աստված Իր ամուր աջով պահապան լինի նրանց, հատկապես վտանգավոր և փորձություններով լեցուն օրերում: Մասիսի Զարգացման հիմնադրամը մեր զինակոչիկների համար երկու տեսակի նվերներ է պատրաստել՝ սուրբ խաչեր և հեռախոսներ: Սուրբ խաչը նրա համար է, որ Աստծո հետ կապն ամուր լինի, իսկ հեռախոսները՝ ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու համար”,-ասաց Տեր Գևորգ Եպիսկոպոս Սարոյանը:


Խաչերի հանձնման արարողությունից հետո Մասիսի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Առաքելյանը Մասիս քաղաքում հաշվառված զինակոչիկներին և արդեն իսկ բանակ զորակոչված զինվորների ծնողներին հանձնեց հեռախոսներ, որից հետո իր շնորհակալութունը հայտնեց նրանց այս հանդիպմանը ժամանակ հատկացնելու համար:
Նշենք, որ հեռախոսները արդադրված են հայկական “Արմֆոն Թեքնոլոջիս” ՍՊԸ-ի կողմից Պաշտպանության նախարարության հատուկ պատվերով։

 

ArmNews

Դիտումների քանակը: 4953
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին