Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի ծննդյան 98-ամյակին նվիրված երեկո

49897965_749114498807023_6348176179924566016_n

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 98-ամյակին նվիրված երեկո:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տոգանյանը: Երեկոյի ընթացքում դիվանագիտական առաքելության ղեկավարը դեսպանատան ոսկե հուշամեդալներ նվիրեց Առնո Բաբաջանյանի անվան հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանին և նկարիչ Աշոտ Տադևոսյանին:

Երեկոյի ընթացքում հնչեցին ականավոր կոմպոզիտորի հայտնի երաժշտական ստեղծագործությունները:

Միջոցառմանը ներկա էին հայ և ռուս ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական համայնքային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

https://youtu.be/C_SEv7GiczA

Դիտումների քանակը: 5240
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին