Մեկնարկվում է Ադրբեջան-Թուրքիա հերթական զորավարժությունը

Զորավարժություն

Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապավորներն ապրիլի 6-ին համատեղ զորավարժություններ են սկսելու: Այդ մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կապավորներին կառաջադրվեն ուսումնամարտական խնդիրներ, որտեղ կմշակվեն կապի միասնական համակարգի կազմակերպման առաջադրանքներ: Զորավարժություններին, որոնք անցկացվելու են կապի ժամանակակից միջոցների և կառավարման ավտոմատացված համակարգերի օգտագործմամբ, կկատարվեն զորքերի փոխգործակցության կազմակերպման, կառավարման դաշտային կետերի տեղակայման և այլ միջոցառումներ: Զորավարժությունները կտևի մինչև ապրիլի 8-ը։

Տեղեկացնենք, որ այս զորավարժությունն անց է կացվելու թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումների և ադրբեջանցի զինծառայողների հետ ժայռամագլցման վարժանքների անցկացման հետ զուգընթաց, որը մեկնարկել էին դեռ մարտի սկզբին` վեց շաբաթ տևողությամբ։

Դիտումների քանակը: 4428
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին