Մերժվել է Օնիկ Գասպարյանի գործով Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին` Փաշինյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանի միջնորդությունը։

Անցած շաբաթավերջին կայացած դատական նիստի ժամանակ Սարուխանյանը միջնորդել էր վերացնել Գասպարյանի՝ որպես ԳՇ պետ մնալու դատարանի որոշումը` հիմնավորելով, թե սահմանադիրը չի նախատեսել իրավունքի ուժով ընդունված ակտերի վերանայման հնարավորություն։

Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանն առարկել էր այդ միջնորդությանը` պատասխանող կողմի ներկայացրած փաստարկները համարելով անհիմն ու հակադարձելով, որ սահմանադիրը նախատեսել է ցանկացած ակտի բողոքարկում։

Դատական տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում նշված է նաև, որ այս որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Դիտումների քանակը: 4218
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին