Կրթության և գիտության համակարգը լուրջ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին:

Նախարարը ՀՀ նախագահին է ներկայացրել իրավիճակն իր ղեկավարած ոլորտներում և իրականացվող աշխատանքները, ինչպես նաև զարգացման տեսլականն ու ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախարարությունը համակարգում է մեր երկրի ապագայի համար կարևորագույն նշանակության ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրը չափազանց կարևոր է և ինքնին հսկայական աշխատանք է պահանջում: Նախագահն ասել է, որ համակարգը լուրջ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի, որոնք բացառապես պետք է միտված լինեն կառավարման արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ու զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կառավարության հեղինակած և Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին:

Տեղեկացնենք, որ այսօր Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը հայտարարություն են տարածել` նշելով, որ ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը։ Երկու հեղինակավոր կառույցները կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել օրենքը։

Դիտումների քանակը: 4116
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին