“ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ”- “ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔԻ” ԿԱՐԳԱԽՈՍԸ

38124115_1883773078410135_271498983157792768_n

Զոյա  Թադևոսյանի  կատարած ապշեցուցիչ հայտարարություններից հետո, որոնց մասին մենք արդեն  գրել էինք և առավել ևս, որպես ապացույց ներկայացրել էինք  տեսահոլովակ, ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմը հրատարակել է  հետևյալը․ 

“Սիրելի ՛ հայրենակիցներ

Վերջին օրերին սկսել է ակտիվանալ ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ հայտարարությունները տարբեր շրջանակների, այդ թվում՝ քաղաքական գործիչների կողմից, որն առաջացրել է այդ հողերի վրա ապրողներիս զարմանքն ու զայրույթը: Զարմանում ենք, որ հայոց հողը կարող է ծնել նման դավաճաններ, ովքեր ուրանում են մեր հազարավոր զոհերի արյունը: Իսկ այդ հողի վրա ապրողներս պատրաստ ենք, անգամ մեր ձեռքի բահով, պաշտպանելու մեր նահատակների արյամբ սրբացած հողը ո՛չ միայն թուրք քոչվորներից,այլև՝ նման ազգուրաց <<հայեր>>-ից: Այդպիսի ստահակները փորձում են մեր փոխարեն որոշելու այդ հողերի վրա ապրողներիս ճակատագիրը: Մենք նախազգուշացնում ենք նմաններին՝ գնացե՛ք և միացե՛ք այն ադրբեջանցիներին, ում դեմ 

"ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ"- "ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔԻ" ԿԱՐԳԱԽՈՍԸպայքարում ենք: Յոթ միլիոնը թող ավելանա մի քանի հոգով:
Մենք վճռականորեն հայտարարում ենք . ՁԵՐ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ԼԵԶՈՒՆ ՀԵՌՈՒ ՊԱՀԵՔ ԱՅՍ ՍՈՒՐԲ ՀՈՂԻՑ: 

Յուրաքանչյուր իսկական հայ ոչ միայն չպետք է մտածի հողեր հանձնելու մասին, այլև պետք է 

պատրաստ լինի ազատագրելու դաշտային Արցախը, Գանձակն ու Արևմտյան Հայաստանի հողերը:
Թո՛ղ Աստված պահապան լինի բոլոր մեր նման մտածող հայերին, իսկ հողեր հանձնող մոլորյալներին թո՛ղ դարձի բերի․․․


Հարգանքներով ՝ ազատագրված Քաշաթաղի շրջանի վարչակազմ”։

Այս հրատարակությունը հիմք հանդիսացավ, որպեսզի “Ազատ Հայրենիք” կուսակցությունը, որի նախագահը Արայիկ Հարությունյանն է, հանրահավաք կազմակերպի Բերձորի Խաղաղության հրապարակում։

Դիտումների քանակը: 5760
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին