Մևլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը մերժվել է ՄԻԵԴ-ում

ՄԻԵԴ Թ

ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը, որով վերջինս խնդրել էր վերացնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միաջանկյալ միջոցը:

Դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը որոշել էր Թուրքիայի նկատմամաբ միջանկյալ միջոց կիրառել։

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»,- ասվում է հայտարարության մեջ։

Մևլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը մերժվել է ՄԻԵԴ-ում

Դիտումների քանակը: 4375
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին