ՄՄՀՊԻ-ում կդասավանդվի «Հայոց լեզու»

FB_IMG_1640357974831

2021 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այդ մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

ՄՄՀՊԻ-ում կդասավանդվի «Հայոց լեզու»

Համաձայն աղբյուրի համաձայնագիրը ստորագրվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՄՄՀՊԻ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովի կողմից։

«Համաձայնագրով նախատեսվում է ձեռնարկել ռուսաստանյան բուհում հայոց լեզվի դասավանդման գործընթացը, ձևավորել հարթակ հայագիտության բնագավառում ուսումնասիրությունների համար, ինչպես նաև խթանել համագործակցություն ՄՄՀՊԻ-ի և հայաստանյան բուհերի միջև»,-նշում է աղբյուրը։

ՄՄՀՊԻ-ում կդասավանդվի «Հայոց լեզու»

Դիտումների քանակը: 4190
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին