Մինչ այսօր կան մարդիկ, ովքեր կացարանի խնդիր ունեն. Աշոտ Հարությունյան

FB_IMG_1634821801193

ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Արցախի Հանրապետությունում բնակվող, Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և այլ խնդիրների վերաբերյալ կազմակերպել էր քննարկում։ Հանդիպմանը ներկա էին պատգամավորներ ԱՀ և ՀՀ խորհրդարաններից, անդամներ ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչի գրասենյակից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից:

Քննարկման մասնակիցները ներկայացրել են արցախցիների խնդիրները, խոսել դրանց լուծման իրենց պատկերացումներից:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի խոսքով՝ նպատակը երկու երկրների համար չափազանց կարեւոր հարցերի քննարկումն է, որոնք անցած մեկ տարվա ընթացքում դեռ չեն լուծվել: «Խոսքը բռնի տեղահանված արցախահայերի մասին է, որոնք կորցրել են իրենց ապրելու միջոցները, կացարանը, և մինչ այսօր կան մարդիկ, ովքեր կացարանի խնդիր ունեն: Կան մարդիկ, ովքեր ունեն սոցիալական ամենատարբեր և ամենածանր խնդիրներ, մարդիկ էլ կան, որոնք, այո, հաղթահարել են դրանք, եւ բավական լավ պայմաններում են ապրում: Սակայն մեր նպատակն այսօր խնդիրների վերհանումն է, ոչ թե կատարվածի գովերգումը: Կան շատ թերություններ, որոնք վաղուց պետք է լուծված լինեին: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու՞»,-ասել է պատգամավորը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջնահերթ են համարել Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի լուծումը, անդրադարձել անվտանգության հետ կապված հարցերին:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պարզաբանել է, որ առաջիկայում Հայաստանի խորհրդարանում կձեւավորվի ՀՀ Ազգային ժողովի և ԱՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցը ենթադրում է քաղաքական լայն քննարկումների անցկացում:

Արդյունքում կողմերն առանձնացրինն մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Դրանք են.

• Արցախի Հանրապետությունից տեղահանված մեր հայրենակիցների կարգավիճակի,

• Սոցիալական օգնության ծրագրերի ոչ թիրախային լինելու և պատկան մարմինների կողմից արձագանքի բացակայության,

• Արցախի ճանաչման և բանակցային գործընթացի մասին տեղեկատվության հստակության բացակայության,

• Շուշիի աշխարհազորի աշխատավարձ ստանալու,

• Կացարանների, Արցախում հյուրանոցների վճարների կտրուկ աճի,

• Բռնի տեղահանվածների համար հատուկ ճամբարների ստեղծման հարցերը։

Հանդիպման մասնակիցների կողմից հատուկ ընդգծվեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը և կաևորվեց նման հանդիպումների շարունակականությունը, և առաջարկվեց ընդգրկել պատասխանատու պաշտոնյաների մասնակցությունը նման քննարկումներին:

Դիտումների քանակը: 4404
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին