Մինչև փետրվարի 20-ը կորոշվի Գարեգին Նժդեհի արձանի ապագան

Նժդեհ

Օրեր շարունակ համացանցում լուրեր են տարածվում Արցախ Հանրապետության Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին։ Arcakh24.info լրատվական գործակալությունը կապ է հաստատել արձանի հեղինակ քանդակագործ Արմեն Պետրոսյանի հետ։

Պետրոսյանը տեղեկացրեց, որ Գարեգին Նժդեհի արձանը սեպտեմբերի 25-ին են տեղափոխել Մարտունի և վերջնական տեսք ստանալու համար դեռ մեկ շաբաթ պիտի աշխատեյին, սակայն պատերազմի պատճառով աշխատանքները սառեցվել էին։ Ի դեպ Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցի սկզբնամասում արձանի տեղադրման մտահաղացումն ու ֆինանսավորումը «Ֆերզիտ» շինարարական ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանին է։

Խմբագրության հետ զրույցում Պետրոսյանը ևս նշեց, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են Արցախի Հանրապետության իշխանություններից ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը, սակայն Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը կտրականապես հրաժարվել է ապամոնտաժել հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը։ Արմեն Պետրոսյանի փոխանցմամբ քանդակը մինչև փետրվարի 20-ը լինելու է կանգուն, սակայն դրանից հետո դեռ պարզ չէ քանդակի ճակատագիրը։

 

Դիտումների քանակը: 4686
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին