Մինսկում կայացել է Փաշինյանի և Միշուստինի հանդիպումը

Փաշինյան-Միշուստին

Մինսկում տեղի ունեցած Միշուստին-Փաշինյան հանդիպմանն անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթացիկ տարվա հունվար–ապրիլ ամիսների արդյունքներով` փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 30 %–ով և գերազանցել 890 մլն դոլարը։ Նման հայտարարություն է արել Միխայիլ Միշուստինը։

«Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական արտաքին առևտրատնտեսական գործընկերը և ՀՀ տնտեսության ներդրողը: Առևտրաշրջանառության առումով, կարծում եմ, դեռևս աճելու տեղ կա։ Ռուսական կապիտալի ծավալը ՀՀ տնտեսության մեջ կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար, այստեղ ևս աճելու հնարավորություններ կան, և ռուս ներդրողների համար կարևոր կլինի ընդլայնել իրենց ներդրումները Հայաստանում»,– նշել է ՌԴ վարչապետը՝ հույս հայտնելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական ընկերությունների համար:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը մատնանշել է Միշուստինի կողմից ընդունված Վերին Լարսի անցակետի հետ կապված որոշումները՝ շեշտելով, որ այն միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանին ու Ռուսաստանին:

«Այս համատեքստում, նաև շատ կարևոր է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը, ողջ տարածաշրջանի ապաշրջափակումը և ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ալեքսեյ Օվերչուկին, Մհեր Գրիգորյանին, ովքեր Ադրբեջանի Հանրապետության համանախագահի հետ շատ ինտենսիվ զբաղվում են այդ հարցերով: Հույս ունեմ, որ այն աշխատանքը, որը կատարվել է, դրա արդյունքներով մենք կհանգենք կոնկրետ որոշումների, քանի որ գիտեք, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը կարևոր է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Ընթացիկ իրավիճակում այն ունի առանձնահատուկ նշանակություն»,– նշել է Փաշինյանը:

Դիտումների քանակը: 4106
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին