Միրզոյանն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ գործիքակազմի շրջանակում հնարավոր քայլերի կիրառումը

16304240857082

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի դեէսկալացիային ուղղված Հայաստանի ջանքերը:

«Զրուցակիցները քննարկել են ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ում գործող մեխանիզմների ու գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի` սահմանված կարգով դիտարկումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացնենք, որ Զասը երեկ ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքի ընթացքում հայտարարել էր` չնայած գործադրվող ջանքերին լարվածությունը հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով պահպանվում է:

Դիտումների քանակը: 4085
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին