Առաջին ոսկե մեդալը Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ տոնեց ու ոսկե մեդալ նվաճեց 50կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը։ Արմեն Բաղդասարյանի սանը 2-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց բելառուս Անդրեյ Կիպելին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը։
Հիշեցնենք, որ Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակիչում ունի 5 բռնցքամարտիկ։ Եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային վանաձորցի Վազգեն Քարհանյանը, 50 կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը, 57 կգ քաշային Սևան ՄՀԿ-ն ներկայացնող Անդրանիկ Մարտիրոսյանը, 63 կգ քաշային վանաձորցի Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային դինամոյական Դավիթ Նիկողոսյանը։
Եվս 5 հայ մարզիկ` 42կգ քաշայի Վահագն Գալստյանը, 70կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, 80կգ քաշային Կարեն Պետրոսյանը, 38կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կվերադառնան բրոնզե մեդալով։
Թողնել պատասխան