Նարեկ Սարգսյանը (Ֆրանկլին Գոնսալեսը) դատապարտվեց ազատազրկման

maxresdefault

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որն առավել հայտնի է Ֆրանկլին Գոնսալես անունով, դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

«Քանի որ Նարեկ Սարգսյանը որոշակի ժամանակով գտնվել է անազատության մեջ, ուստի նա 3 տարի 6 ամիս ժամկետով կկրի իր պատիժը»,– շեշտել է դատավորը։

Միսակյանը հայտնեց, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 38-131 հոդվածի 2-րդ մասին 1-ին, 2-րդ , 3-րդ և 7-րդ մասերով (մարդուն առևանգելը) նախատեսված արարքների կատարման մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով 2018թ. հունիսից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ. դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան և կալանավորվել։

Նարեկ Սարգսյանը թաքնվում էր Չեխիայում, ով հայտնաբերվել և ձերբակալվել էր Պրահայում 2018թ.-ի դեկտեմբերի 6-ին։

Դիտումների քանակը: 4698
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին