Նեթանյահուի գրասենյակը սպառնացել է Հայաստանին

flags-israel-armenia

Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ–իսրայելական հարաբերությունների վրա։ Նման հաղորդագրություն է տարածել Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Հայաստանի որոշումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար: Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք` ՀՀ ԱԳ նախարարությունն այսօր հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը և նրա անկախությունը։

«ՀՀ–ն կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը։ Հայաստանը նաև միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին: Հայաստանը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում»,– ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ։

Նշենք, որ այս պահի դրությամբ Պաղեստինը ճանաչել են Իռլանդիան, Իսպանիան, Նորվեգիան, Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան և Շվեդիան։

Դիտումների քանակը: 3812
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին