Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի լիագումար նիստին․ Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին:

Նա հանդես է եկել ելույթով և  անդրադարձել այնպիսի թեմաների ինչպիսիք են ՝ Մարտի 1-ի իրադարձությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, Հայաստանում տեղի ունեցած “Թավշյա հեղափոխությունը”, կոռուպցիայի դեմ պայքարը, Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտին նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, ՀՀ տնտեսությունը և այլն։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մտնանշեց, որ Եվրոպական խորհուրդը զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին:

ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման համար:

Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթերցումներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն:

Բայց խոսքը ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռեւս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը“,- ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Եվրոպայի խորհրդի և ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը:

“Դրանից շահելու է քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է, քան որեւէ փաստաթուղթ, քան որեւէ քաղաքական կամ խմբային շահ, եւ ես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով”,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Ելույթից հետո՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց իրեն ուղղված հարցերին։ Հերցերը հիմնականում վերաբերվում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, սակայն հնչեց նաև Հայաստանի Ազգային Ժողովում վերջերս տրանսգենդեռ կնոջ ելույթի հետ կապված հարց։

Դիտումների քանակը: 4870
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին