ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը` Մարգարիտ Ազարյանը, ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի և կադրերի բաժնի պետի պաշտոնից:
Համապատասխան հրամանագիրը ապրիլի 2-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մասնավորապես առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Մարգարիտ Ազարյանին ազատ արձակել կադրերի բաժնի պետի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից», — նշվում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրի մեջ:
Հիշեցնենք, որ Ազարյանն այս պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հունիսի վերջին:
Թողնել պատասխան