Նիկոլ Փաշինյանը այցելեց “Եռաբլուր” և հարգանքի տուրք մատուցեց Ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին․ Տեսանյութ

Безымянный

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելեց “Եռաբլուր” զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց 2016 թվականի Ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին:

Փաշինյանին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, փոխխոսնակ Լենա Նազարյանը, խորհրդարանի անդամներ, նախարարներ և փոխնախարարներ, այլ պաշտոնատար անձինք:

Փաշինյանը եւ Միրզոյանը ծաղիկներ դրեցին հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Ավելի ուշ վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ և եզրակացություններ անենք, խաղաղ բանակցային գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք, որ մինչև հակամարտությունը չկարգավորվի, Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրադարձությունների զարգացմանը», – ասել է վարչապետը:

“Ազատություն”

Դիտումների քանակը: 3846
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին