ՀՀ և ԱՀ նախագահները մասնակցել են Արցախյան գոյամարտում զոհված մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը․ Տեսանյութ

Безымянный

Մարտի 1-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արցախ և գործնական այցի շրջանակներում ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ ներկա է գտնվել  Մաղավուզ գյուղում (Մարակերտի շրջան) հուշարձանի բացմանը։

Հուշարձանը նվիրված է Ղարաբաղյան պատերազմում իրենց կյանքը զոհած 17 մաղավուզցիների հիշատակին։ Երկու պետությունների նախագահները իրենց հարգանքի տուրքն են մատուցել Ղարաբաղյան պատերազմում զոհված և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին և ծաղկեպսակներ դրել հուշակոթողին։

Ապա՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Քառօրյա պատերազմի ընթացքում արիություն ցուցաբերած մաղավուզցիներին է հանձնել  Արցախի Հանրապետության պետական պարգևներ։

Դիտումների քանակը: 5252
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին