Արսեն Թորոսյանը ԱԱԾ-ի տարածած հայտարարության կապակցությամբ

f5c42e27892a69_5c42e27892aa7.thumb

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԱԾ-ի տարածած հայտարարության կապակցությամբ։

ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հետաքննության գործողությունների ժամանակ տեղեկություն է ստացվել, որ բժշկական հաստատություններից մեկի տնօրենը փորձել է ապահովել կառույցների ֆինանսավորումը  վերահսկող փոխնախարարի «հովանավորությունը»:

Պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորումը ապահովելու համար  մարտի 30-ին բժշկական հաստատության տնօրենը փոխնախարար Արսեն Դավթյանի գրասենյակում անձամբ նրան խոշոր չափերով կաշառք է տվել:

ԱԱծ-ի այդ հայտարարության վերաբերյալ Արսեն Թորոսյանը գրել է․

“Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:

Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել և արդար աշխատանքով կառուցել մեր ապագան: Կաշառք տալը և վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք են:

Մեր աջակցությունն ենք հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում։ Անկեղծորեն հավատում ենք, որ համակարգում տեղ գտած կոռուպցիայի և հակաօրինական այլ երևույթների բացահայտումը կօգնի արմատախիլ անել դրանք և առողջացնել համակարգը:

Առողջապահության նախարարության ողջ թիմով ցավ ու ափսոսանք ենք հայտնում կատարվածի համար”:

Դիտումների քանակը: 4951
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին