Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին և մասնակցել ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։ Սպիտակում տեղադրված է նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։
“Մոմ վառեցինք Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում՝ ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի”, — գրել է իր ֆեյսբուքյան էջում վարչապետու և տեսանյութ հրապարակել։
Թողնել պատասխան