Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը

Безымянный

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:

 

Նիկոլ Փաշինյան և  Աննա Հակոբյանը ժամանել են Ելիսեյան պալատ, որտեղ նրանց դիմավորել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և տիկին Բրիժիտ Մակրոնը:

Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ միասին ուղևորվել է Փարիզի Շառլ դը Գոլի հրապարակ, որտեղ և տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունը:

Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորահանդեսի ստուգայց է անցկացրել, Ֆրանսիայի համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրքից և «Լռության րոպեից» հետո հնչել է Ֆրանսիայի օրհներգը, որին հաջորդել է մշակութային ծրագիրը: Ուսանողներն ընթերցել են 1918 թ. նոյեմբերի 1-ին գրված տեքստը` զուգակցված երաժշտական կատարումներով: Միջոցառումը եզրափակվել է անմար կրակի մոտ խորհրդանշական արարողությամբ. ուսանողները շրջապատել են Ֆրանսիայի նախագահին և, շղթա կազմելով, ձեռքը դրել կողքինի ուսին` որպես հավաքական վերածննդի նշան:

Դիտումների քանակը: 4747
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին