Նիկոլ Փաշինյանը ուզում է փակել աշխարհի լավագույն շախմատի դպրոցներից մեկը

1366001

 Հայաստանի ազգային հավաքականի գրոսմայստեր, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Գաբրիել Սարգսյանը պատմել է իշխանությունների որոշման մասին` դադարեցնել  Գաբրիել Սարգսյանի եւ Լեւոն Արոնյանի գրոսմայստերական դպրոցի ֆինանսավորումը:

«Ժամանակին Լեւոն Արոնյանն ու ես որոշեցինք բացել այս դպրոցը, որը ստեղծվել է ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ: Դպրոցը գործում էր Պետական եկամուտների կոմիտեի սեփականություն հանդիսացող նախկին «Միկա» սպորտային համալիրի տարածքում, որն էլ ապահովում էր ֆինանսավորումը:

Մեր նպատակն էր զարգացնել ուժեղ շախմատիստների նոր սերունդ, ինչը մեզ մոտ շատ լավ ստացվեց: Կարելի է ասել, որ դպրոցը լավագույնն էր ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում:

Տեղեկացանք ֆինանսավորման դադարեցման մասին` 2018 թ. սեպտեմբերին: Ոչ մի հատուկ բացատրություն չի տրվել: Կրթական կենտրոնի ղեկավար Լեւոն Բարխուդարյանը նշեց, որ ֆինանսավորումը դադարեցվել է, քանի որ երկրում իրավիճակը փոխվել է: Այս ամսվա ընթացքում մարզիչները շարունակում էին աշխատել առանց աշխատավարձի, մենք փորձում ենք միջոցներ գտնել ծրագրի շարունակման համար:

Ես չգիտեմ, թե ինչու որոշեցին փակել հենց մեր դպրոցը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան առանձնապես հետաքրքրված չէ մեր խնդիրների լուծմամբ, ինչը մեզ համար չափազանց տհաճ է: Խոսքը գնում է ամսեկան 1,5 միլիոն դրամի մասին: Ինչու իշխանությունները ցանկանում են փակել աշխարհի լավագույն շախմատային դպրոցներից մեկը,  լիովին անհասկանալի է, քանի որ Երեւանում շատ շախմատային դպրոցներ կան, որոնք շարունակում են ֆինանսավորվել:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ես կարծում եմ, որ նա երկար ժամանակ գլխավորելու է Հայաստանի շախմատի ֆեդերացիան», — ասաց Գաբրիել Սարգսյանը:

 

NEWS.am SPORT

Դիտումների քանակը: 5391
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին