Նոր քննիչ հանձնաժողովը կքննի «Հայաստան» հիմնադրամի հավաքագրած միջոցների օգտագործումը

b85a0677ac8c9c3c911edc1794d1025c

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո «Հայաստան» հիմնադրամի հավաքագրած գումարների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով։ Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի ոչ միայն հավաքագրված, այլև ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել էր «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավ, որի արդյունքում հավաքագրված միջոցներից 52,7 միլիարդ դրամը նախորդ տարվա նոյեմբերին փոխանցվել էր պետական բյուջե։

2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների և առիթ էր դարձել, և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։

Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին են դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների թվով 28 պատգամավորներ։

Նոր քննիչ հանձնաժողովը կքննի «Հայաստան» հիմնադրամի հավաքագրած միջոցների օգտագործումը

««Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները հավաքագրվել են գրեթե ամբողջ հայության ջանքերով, և մինչ օրս ո՛չ հիմնադրամը, ո՛չ էլ որևէ պետական մարմին չեն ներկայացրել նշված միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն, ինչը հնարավորություն կտար պարզելու այդ միջոցների ծախսման հստակ ուղղությունները»,- ասված է պատգամավորների ստորագրած փաստաթղթում։

Նշենք, որ քննիչ հանձնաժողովի նախագահն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իսկ լիազորությունների ժամկետը` 6 ամիս։

Հայտնի է նաև, որ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 26-ին ԱԺ հերթական նիստում։

Դիտումների քանակը: 4073
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին