Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների զարգացումը

960286

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հասեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակը։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարարները դրական են գնահատել վերջին շաբաթվա ընթացքում հարաբերությունների զարգացումը, փոխադարձ դրական քայլ են որակել նաև Իրանի համապատասխան գերատեսչությունների նախազգուշացումը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև Ադրբեջանի` երկու իրանցի վարորդների ազատ արձակումը»,- նշված է հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցին անդրադարձել է նաև Իրանի արտգործնախարարը. Թվիթերում գրելով, որ համապարփակ հարաբերությունների ճանապարհային քարտեզի շուրջ անկեղծ, ջերմ և կառուցողական զրույց են ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հաղորդել էր, որ «Ադրբեջանը Իրանին է վերադարձրել բեռնատարների երկու վարորդներին, որոնք ձերբակալվել էին Հայաստանից Ղարաբաղ մտնելու փորձի ժամանակ»:

Որոշ տեղեկություններով Իրանն արգելել է իր բեռնատարներին Բերձորի միջանցքով մուտք գործել Արցախ:

Դիտումների քանակը: 4658
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին