Խաղաղ դարաշրջան կբացվի ԼՂ հարցի` Մինսկի խմբի ձևաչափով լուծման դեպքում. Փաշինյան

Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը Հայաստանը տեսնում է ԼՂ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի կիրառումը։ Այսօր այդ մասին նշել է Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

«ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,–նշել է վերջինս` հավելելով, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության կառուցվածքը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել, որպեսզի ՀՀ սահմաններին միայն սահմանապահ զորքերը ծառայություն իրականացնեն։ Իսկ սրա համար բարենպաստ պայմաններ կստեղծի ՀՀ տարածքից, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորավաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի իականացման դեպքում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Իսկ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:

Դիտումների քանակը: 4291
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին