Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է հետպատերազմյան տարածաշրջանային իրավիճակը

1635162755

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության անվտանգության բաժնի տնօրեն գեներալ-մայոր Ֆրանչեսկո Դյելլայի հետ քննարկել է սահմաններին ստեղծված իրավիճակը։ Այդ մասին, ըստ ադրբեջանական մամուլի, հայտնել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Աղբյուրը նշում է, որ ադրբեջանական կողմը ՆԱՏՕ-ի պատվիրակությանը ներկայացրել է 2020 թվականի վերջին Արցախյան 44-օրյա պատերազմում «ազատագրված» տարածքներում Ադրբեջանի գործունեությունը և պետական ​​սահմանին տիրող իրավիճակը։

Հաղորդագրության համաձայն՝ Դիելլան գոհունակություն է հայտնել Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ներկա վիճակից` ընդգծելով, որ համագործակցության ոլորտում արձանագրվել են դրական արդյունքներ և կարևորել է այդ հարաբերությունների հետագա զարգացումը։

 

 

Դիտումների քանակը: 4071
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին