Նոր սահմանափակումներ արտակարգ դրության ֆոնի վրա

1579895159-ssss

Մարտի 22-ից՝ արտակարգ դրության շրջանակում առևտրի կենտրոնների (բացառությամբ մանրածախ առևտրի օբյեկտների), գիշերային ակումբների, պարահրապարակների, բարերի, կինոթատրոնների գործունեությունը կկանգնեցվի։

Այդ մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է հանրապետության պարետայինի պաշտոնը զբաղեցնող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ըստ Տիգրան Ավինյանի ՝ արտակարգ դրության պատճառով դադարեցվում են նաև բուքմեյքերների և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեությունը:

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարվել է կորոնավիրուսի դեմ պայքարի արտակարգ դրություն: Ըստ ՀՀ իշխանությունների վերջին տվյալների ՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի (COVID-19) վարակի 160 դեպք:

Դիտումների քանակը: 5057
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին