Հայաստանը բարձրացրեց Ադրբեջանի կողմից Շահումյան շրջանի օկուպացման հարցը

timthumb

Առաջին անգամ պետության ղեկավարի մակարդակով Հայաստանը բարձրացնում է Ադրբեջանի կողմից Արցախի Շահումյան շրջանի օկուպացման հարցը:

Այդ մասին հայտնել է “Իմ Քայլը” խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը։ Մասնավորապես նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլին կատարած այցի շրջանակներում բարձրացրել է Ադրբեջանի կողմից Արցախի Շահումյան շրջանի օկուպացման հարցը: Տաթևիկ Հայրապետյանը նույնպեսս նշել է, որ նախկին կառավարությունը այդ հարցին չէին անդրադառնում, ինչի հետևանքով արժանանում էին հասարակության քննադատությանը։ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ նշեց, որ այդ հարցը գտնվում է Հայաստանի քաղաքականության օրակարգում։

Խոսելով Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշման մասին՝ արցախյան հիմնախնդրի լուծման հարցում, Հայրապետյանը նաև ուշադրություն հրավիրեց միջազգային հանրությանը ուղղված կոչին՝ նպաստելու տարածաշրջանում ժողովրդավարության զարգացմանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներին կոչ անելով իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ ուղարկել Արցախի ընտրություններում մասնակցելու:

Դիտումների քանակը: 5153
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին