Նորայր Միրզոյանը Արցախում է

Միրզոյան

ԱՀ քաղաքացի Նորայր Միրզոյանը ներկայումս Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում է։ Այդ մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։

«Ի լրումն Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեր կողմից տարածված տեղեկատվության, հայտնում ենք, որ 1975թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում»,- նշում է ՔԿ-ն:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Շուշիի մոտ` Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, ԱՀ քաղաքացի Նորայր Միրզոյանը նռնակ էր նետել թշնամական անցակետի ուղղությամբ, ինչի հետևանքով ըստ պաշտոնական ադրբեջանի վիրավորվել են 3 ադրբեջանցի։ Պայթյունից հետո թշնամին անկանոն կրակահերթ է բացել հայկական ավտոմեքենաների ուղղությամբ։ Պաշտոնական Արցախը վիրավորների և վնասների մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակել։

Դիտումների քանակը: 4297
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին