Նորայր Միրզոյանը կփոխանցվի՞ Արցախի իրավապահներին

MyCollages

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Այդ մասին հայտնում էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Պաշտպանը տեղեկացրել է, որ ձերբակալված քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում և «առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին»։

«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։
Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»,- գրել է Ստեփանյանը։

Տեղեկացնենք, որ Նորայր Միրզոյանը Արցախի պաշտպանության մասնակից է։ Մեր տեղեկություններով նրա ծնողները բնակվում էին Շուշի քաղաքում։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Շուշիի մոտ` Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, ԱՀ քաղաքացի Նորայր Միրզոյանը նռնակ էր նետել թշնամական անցակետի ուղղությամբ, ինչի հետևանքով ըստ պաշտոնական ադրբեջանի վիրավորվել են 3 ադրբեջանցի։ Պայթյունից հետո թշնամին անկանոն կրակահերթ է բացել հայկական ավտոմեքենաների ուղղությամբ։  Պաշտոնական Արցախը վիրավորների և վնասների մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակել։

Դիտումների քանակը: 4244
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին