Ստեփանակերտում անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Սեպտեմբերի 23-ից Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում ժամը 10:00-20:00 անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ` Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ՌԴ խաղաղապահ զորախմբի բեռնատար տրանսպորտով ավելի քան 50 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխվել Ստեփանակերտ։ Ըստ հաղորդագրության` արկղերում եղել է սննդամթերք, հիգիենայի պարագաներ (առաջին անհրաժեշտության իրեր):
Թողնել պատասխան