Նոյեմբերի 23-ին հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նոյեմբերի 23-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս երկու հայ զինծառայողի աճյուն (մասունք)։ Նոյեմբերի 22֊ին ևս Վարանդայի շրջանում հայտնաբերվել էր մեկ աճյուն։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նոյեմբերի 23-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1700 աճյուն:

Դիտումների քանակը: 4292
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին