Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում զինծառայողի դի է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Նոյեմբերի 24-ին` ժամը 14։50-ի սահմաններում, մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ»,– նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը վստահեցնում է, որ տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Դիտումների քանակը: 3945
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին