Քիչ առաջ՝ անդրադառնալով ոչ վարակիչ հիվանդությունների թեմային Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
“Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով մեր երկիրը տարեկան ունենում է մոտ 360 մլրդ դրամ կորուստ, որը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 6,5%-ը։
Այս հիվանդությունների կանխարգելումը և պայքարը դրանց դեմ զուտ առողջապահական հարց չէ, այլ նաև լուրջ տնտեսական հարց է և պետք է լինի մեր կառավարության ուշադրության կենտրոնում։
Ոչ վարակիչ հիմնական հիվանդություններն են՝ սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը և թոքերի քրոնիկ հիվանդությունները”,- գրել է Արսեն Թորոսյանը։
Թողնել պատասխան