Օգոստոսի 24-ին, ժամը 11։00-ին քաղաք Ստեփանակերտում իրականացվել են օդային մարզումներ։
Քաղաք Ստեփնակերտի քաղծառայությունը օգոստոսի 23-ին հաղորդագրություն է ուղարկել բնակիչների բջջային հեռախոսահամարներին՝ նախազգուշացնելով, որ տեղի է ունենալու օդային տագնապ և բնակչությունը պետք է ապաստարան գտնի։ Նրանք ովքեր տանն էին պետք է իջնեին նկուղներ, իսկ մադիկ, ովքեր աշխատանքի էին՝ ապաստարան գտնեին իրենց հիմնարկության նկուղներում։
Սակայն որոշ հիմնարկություններ այդպես էլ չնախապատրաստեցին իրենց նկուղները։ Գարշելի հոտի և կեղտի պատճառով աշխատողները ստիպված էին սպասել օդային մարզումների ավարտին՝ ոմանք բաց երկնքի տակ, ոմանք էլ իրենց հիմնարկությունների առաջին հարկում։
Թողնել պատասխան